29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 18-ի ժամը 12:00-ի սահմաններում տարածքի տեղազննությամբ հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առանձնացված փաթեթներով առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 83 գրամ քաշով դեղնականաչավուն, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0.6 և 0.7 գրամ քաշերով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև «PGN 300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի, 9.7 գրամ քաշով 19 դեղապատիճ և ծալովի շեղբով դանակ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: