Հայաստանը ճանապարհին է մի մեխանիզմի ներդրման, որը մի կողմից հանկարծ մազաչափ անգամ խոսքի ազատությունը չվնասի, մյուս կողմից էլ խոսքի գրաքննությունը պահպանվի: Այսինքն հեռուստառադիոեթերում թույլատրելին ու անթույլատրելին հստակ տարանջատվի:
Այս նպատակի մասին են նշում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի հեղինակները:
Օրինագիծը խորհրդարանում քննարկվել է առաջին ընթերցման փուլում: Նախագծում առկա որոշ դեռ անհասկանալի ձեւակերպումների ու խութերի մասին էլ մինչ այս բարձրաձայնվել էր:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։