կարևոր
1245 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 18:48

Սարանսկում վթարից հետո երկու ավտոմեքենա բռնկվել է. հինգ մարդ մահացել է

Սարանսկում վթարից հետո երկու ավտոմեքենա բռնկվել է. հինգ մարդ մահացել է

Ռուսաստանի Մորդովիա հանրապետության Սարանսկ քաղաքում տեղի ունեցած վթարից հետո երկու մեքենայի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է հինգ մարդ: Մորդովիայի Արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարությունը մեջբերել է ՌԻԱ-ն: 

«Վթարի հետևանքով, որին հաջորդել է Լենինի փողոցում երկու մեքենայի բռնկումը, ըստ նախնական տվյալների, զոհվել է 5 մարդ»,- նշել է ԱԻՆ աշխատակիցը: 

Նրա խոսքով՝ վթարի պատճառները և մահվան հանգամանքները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Լենինի փողոցը գտնվում է Սարանսկ քաղաքային թաղամասի մաս կազմող Նիկոլաևկա գյուղաքաղաքում: