15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի դահլիճից:
«Կարող եմ ևս մեկ անգամ հաստատել՝ սա շինծու գործ է»,-դատարանից դուրս գալիս լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ բուն կալանքի քննությանը դեռ չեն հասել. դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Երկուսից երեք ժամ անց հնարավոր է նիստը նորից սկսվի։
«Նիստից հետո, եթե այսօր հասցնենք կներկայացնեմ, որ ամեն ինչ ծրագրված է եղել. Գագիկ Ծառուկյանի արած հայտարարության հետ է կապված: Ապացույցները, որոնք որ իրենք ասում են որ փետրվարից են առկա եղել, որպես այդպիսին հանցանքի ապացույց չեն հանդիսացել, սակայն ամիսներ անց որոշել են, որ ներկայացնում են»,-նշել է Սարգսյանը: