կարևոր
4159 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-18 17:37

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից, կիրառվեց գրավ 2 միլիարդ դրամի չափով

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից, կիրառվեց գրավ 2 միլիարդ դրամի չափով

Վերաքննիչ դատարանը բավարարել է Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Որոշումը հրապարակել է դատարանում նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը:

Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Ավելի վաղ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի 3 միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:

Այժմ Վերաքննիչ դատարանը 3 նիստում լսել է պաշտպանական կողմի, մեղադրող կողմի, տուժող կողմի փաստարկները եւ որոշել է գրավի դիմաց կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին: