կարևոր
1281 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 17:25

COVID-19. Վարակվածների թվով առաջատար երկրների տասնյակում առաջ են գալիս լատինամերիկյան երկրները. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Վարակվածների թվով առաջատար երկրների տասնյակում առաջ են գալիս լատինամերիկյան երկրները. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 468 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 451 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 439 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 235 հազար 153 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 119 հազար 952 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 960 հազար 309-ի, մահերինը՝ 46 հազար 665-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 561 հազար 091 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 790 նոր դեպք, ինչը ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 660 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 368 հազար 705-ի, մահերինը՝ 12 հազար 280-ի: 

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 299 հազար 251 է: Մահացածների թիվը կազմում է 42 հազար 153: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 763 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիային շրջանցած Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 240 հազար 908-ի, մահերինը՝ 7 հազար 257-ի:  Իտալիայում առկա է 237 հազար 828 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 448: Հաջորդ տեղում Չիլին է, որը շրջանցելով Գերմանիային, Իրանին, հայտնվել է ամենաշատ վարակակվածներ ունեցող առաջին տասը երկրների ցանկում: Չիլիում վարկվածների թիվը 220 հազար 628 է, մահերինը՝ 3 հազար 615: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 197 հազար 647 է,  մահերինը՝ 9 հազար 272:

Թուրքիան հայտնվել է 12-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 182 հազար 727 է, մահերինը՝ 4 հազար 861: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 19-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 28-ով, սակայն եղել են օրեր, երբ նոր դեպքեր Չինաստանում չեն արձանագրվել կամ չեն գերազանցել անգամ մեկ տասնյակը: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 293,  որից ապաքինվել է 78 հազար 394-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 893-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 141 հազար 234 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 83 հազար 174, մահերինը՝ 82: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 49 հազար 219 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1850 մարդ:  ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 43 հազար 752 է, մահացածներինը՝ 298: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 38 հազար 074-ի, մահացածներինը՝ 308-ի: Իրաքում գրանցվել 24 հազար 254 վարակվածության, 773՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1489 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 187-ի: Մահացել է 7 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: