15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել: Այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք միջազգային գործընկերներն իրեն դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների առնչությամբ:
«Ես հանդիսանում եմ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական և բարեկամական խմբի ղեկավարը, երեկ զրույց եմ ունեցել Ռուսաստանի դաշնային ժողովի փոխնախագահի հետ, որևէ նման հարց չենք քննարկել: Ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը, հանդիպումը դեռ չի կայացել: Որևէ արձագանք այս պահի դրությամբ ես չունեմ մյուս մեր գործընկերներից»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ չի կարծում, թե Հայաստանի միջազգային լուրջ գործընկերները քրեական գործի առնչությամբ հախուռն և շտապողական հայտարարություններ կանեն:
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: