23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին` ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղաթիռ։
Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն էլ հրդեհի մասին գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով և կից լուսանկարներ ու տեսանյութ հրապարակելով։
Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։