05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ շարուն ակվում է նրան կալանավորելու միջնորդության քննությունը։
Նախքան շենք մուտք գործելը նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կիրակի խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել երեք տարբեր քրեական գործերի մասին, որոնք առնչվում են Ծառուկյանին։
Գործերից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ընտրակաշառք բաժանելուն, մյուսը՝ ապօրինի խաղատներ աշխատեցնելուն և պետությանն ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս պատճառելուն և երրորդը Առինջ համայնքում հողատարածքի ապօրինի օտարմանը։