կարևոր
2140 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 16:15

Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի անցման գործընթացում փոփոխություններ են նախատեսվել

Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի անցման գործընթացում փոփոխություններ են նախատեսվել

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության հեղինակած նախագիծը ներկայացնելիս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ փոփոխություններ են նախատեսվել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի անցման գործընթացում:

«Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են փոփոխություններ, ըստ որի փաթեթում առկա գործընթացի ժամկետները հետաձգվել են 6 ամսով: Առաջարկվում է նաև կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին մասնակից դարձնել փոստային կապի ազգային օպերատորին»,- ասաց Սաիյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի: