կարևոր
1270 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 16:23

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը միայն քրեական գործերն են. Արմեն Գրիգորյան

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը միայն քրեական գործերն են. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ այս պահին ներքին անվտանգության առումով մտահոգվելու կարիք չկա: «Ամբողջ պետական և անվտանգության համակարգն արդյունավետ աշխատում է: Իհարկե, որոշակի փորձեր ու քայլեր արվել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է։ Այս մասին ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով ուժային կառույցներում վերջին փոփոխություններին՝ Արմեն Գրիգորյանն նշել է, որ դրանց միակ պատճառը վիրուսի հետ կապված իրավիճակն է: «Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»,- ասել է նա: 

Հայաստանում հունիսի ութին փոփոխություններ տեղի ունեցան միանգամից երեք առանցքային պաշտոններում. ոստիկանության պետ Արման Սարգսյանին փոխարինեց Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին` Արգիշտի Քյարամյանը, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին` Օնիկ Գասպարյանը։