կարևոր
1951 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 16:07

Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի նկատմամբ. Ռուստամ Բադասյան

Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի նկատմամբ. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բարձրագույն դատական խորհդին ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդութունը։

Նախարարը նշեց, որ Ազարյանի կողմից թույլ է տրվել ՀՀ դատական օրենսգրքի սահմնադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 5 կետերում ամրագրված վարքագծի կանոնների խախտում։

«Ի պաշտոնե գործելիս դրսևորվել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել»- ասաց Բադասյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Նիստի ընթացքում Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: