կարևոր
1715 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 15:41

Կոռուպցիայի դեմ ռեալ պայքարը դիտում են ճնշում ընդդիմության նկատմամբ. Նիկոլ Փաշինյանի արձագանքը

Կոռուպցիայի դեմ ռեալ պայքարը դիտում են ճնշում ընդդիմության նկատմամբ. Նիկոլ Փաշինյանի արձագանքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ միջազգային արձագանքին։ Նա նշել է` 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ, իսկ հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում: «Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- ասել է վարչապետը:

Հունիսի 17-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերի իր միկրոբլոգում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանին և նշել, թե «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»: