կարևոր
1269 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 15:20

Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի աճել են. ԱՀԿ

Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի աճել են. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն այսօր առցանց ճեպազրույցի ընթացքում ռուսալեզու լրագրողներին հայտարարել է, որ գրեթե 3 անգամ ավելացել է եվրոպական այն երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսով հիվանդանալու ցուցանիշն աճել է։

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական տարածաշրջանում մի քանի շաբաթ որոշ երկրներում վարակի դեպքերի նվազումից հետո նոր դեպքերի ցուցանիշը կայունացել է օրական միջինը 17-20 հազարի շրջանակներում»։

Ըստ Կլյուգեի՝ մի շարք երկրներում, ինչպիսին են Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Իսրայելը, դիտվում է կորոնավիրուսով վարակվածության թվի աճ. «Մի քանի երկրներում շարունակում են դիտվել նոր կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշներ։ Անցյալ ամիս եվրոպական երկրների թիվը, որտեղ զգալիորեն ավելացել է հիվանդացության գումարային ցուցանիշը, ավելացել է գրեթե 3 անգամ՝ 6-ից դարձել է 21 երկիր։ Բազմաթիվ երկրներում COVID-19-ի համաճարակը նախկինի պես մնում է ակտիվ փուլում», – շեշտել է նա։