կարևոր
1934 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-18 14:12

Արսեն Թորոսյանը քաղաքացիներին հորդորում է հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակ

Արսեն Թորոսյանը քաղաքացիներին հորդորում է հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ տնային պայմաններում կարված դիմակները երբեք չեն կարող լիարժեք փոխարինել բժշկական դիմակներին: 

«Երբ մենք պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ, օգտագործեք տնային պայմաններում կարված դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին։ Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ նաև մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ 

Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա՝ կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև դա մի քանի անգամ ավելի է պաշտպանում»,- ասաց Թորոսյանը կառավարության նիստում։ 

Նրա խոսքով՝ կտորե դիմակներ պետք է կրել միայն ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, երբ մարդը ֆինանսապես ի վիճակի չէ դիմակ գնել, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառով։ «Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ եթե 60-ից բարձր ես և խոցելի խմբում ես՝ պարտադիր կրիր եռաշերտ բժշկական դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս ու ներս գալուց՝ փռշտալիս ու հազալիս»,-ասաց նա: