կարևոր
1069 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-18 14:04

Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել

Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական երկու հայց է ներկայացվել։ Այս մասին հայտնում է pravda.ru-ն:

Երկու հայցն էլ վերաբերում են Սահմանադրության փոփոխությունների հարցով համառուսաստանյան քվեարկությանը:

Մեկը Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ Եվգենի Ստուպինի և Օլեգ Շերեմետևի,  քաղաքագետ Վալերի Սոլովեյի, իրավաբան Սերգեյ Բոչարովի հավաքական դիմումն է: Հայցն ուղարկվել է Գերագույն դատարան:

Հայցվորների կարծիքով` հուլիսի 1-ին անցկացվելիք զանգվածային քվեարկությունը վտանգավոր է առողջության համար:

«Պատճառը` ամեն օր չպարտված կորոնավիրուսից մահանում են տասնյակ, երբեմն` հարյուրավոր մարդիկ: Նման պայմաններում քվեարկություն անցկացնելը հանցագործություն է: Պուտինի հրամանի չեղարկումը կփրկի բազմաթիվ կյանքեր»,- դատական հայց ներկայացնելու որոշումն այսպես է բացատրել պատգամավոր Ստուպինը սոցցանցի իր էջում:

Երկրորդ դատական հայցը` նույն հարցով, Գերագույն դատարան է ներկայացրել քաղաքացի Գենադի Ռուդյակը: Նրա դիմումը ներկայումս քննարկման փուլում է:

Ի դեպ, սրանք առաջին հայցերը չեն ՌԴ նախագահի դեմ քվեարկության անցակցման պատճառով: Հունիսի 10-ին նմանատիպ հայց է ներկայացրել գործարար Վիկտոր Մեշչերինովը, սակայն Գերագույն դատարանից մերժում է ստացել:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին: Ընտրություն կարելի է կատարել նաև հունիսի վերջին վեց օրվա ընթացքում: Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչները կքվեարկեն առցանց: