Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի տարածք ցամաքային ներխուժման մասին ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարելու համար: Այս մասինհունիսի 17-ին հայտարարվել Է գերատեսչության հայտարարությունում:
Գերատեսչությունը նշում է, որ Թուրքիայի զինված ուժերը ավիացիայի աջակցությամբ ուղարկվել են Հաֆթանինի շրջան:
Ըստ Թուրքիայի Պաշտպանության նախարարության՝ Անկարան իրավունք ունի ներխուժել ցանկացած պետության տարածք, եթե այն մեկնաբանվում է որպես ուղղված ազգային անվտանգության պաշտպանության:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Թուրքիան սկսել է «Ճանկ-արծիվ» գործողությունը՝ ուղղված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, որն ապաստարաններ ունի Իրաքում: Պաշտոնական Բաղդադը Անկարայի գործողությունները անվանել է սադրանք, որը խախտում է պետության ինքնիշխանությունը: