12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վստահեցնում է, որ իշխանությունը չի ցանկանում սահմանափակել չորրորդ իշխանությանը, սակայն դաշտը կանոնակարգելու անհրաժեշտություն տեսնում է:Աբրահամյանն այս մասին ասել է ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
«Չորրորդ իշխանությանը սահմանափակել որևէ իշխանություն, առավել ևս ժողովրդավար, լեգիտիմ ընտրություններով ընտրված իշխանություն, չի կարող և չի ցանկանում: Բայց կանոնակարգել և կարգավորել, աշուշտ, անհրաժեշտ է: Ազատ խոսքի իրավունքը բոլորովին բացարձակ իրավունք չէ, սա սահմանափակվում է, եթե այն սահմանափակում և խաթարում է մյուս իրավունքները»,-ասել է Աբրահամյանը:
Պատգամավորի կարծիքով՝ ընթանում է մեդիապատերազմ, որը ոչ միայն կառավարող ուժի դեմ է, այլ նաև սանձազերծված է Հայաստանի դեմ: Նրա կարծիքով՝ դրա նպատակը ոչ միայն խնդիրներ հարուցելը, կառավարության վարկանիշը նվազեցնելն է, այլ նաև ժողովրդավարության հիմքերը խաթարելն է: Պատգամավորը նշել է, որ հատկապես վերջին ամիսներին հատկապես համարավարակի իրավիճակում ավելի տեսանելի է, թե ինչ հետևանքներ է ունենում ապատեղեկատվությունը:
Պատգամավորի խոսքով՝ իշխանությանն անընդհատ դրդում են փակել ինչ-որ հեռուստաալիք, լրատվամիջոց: «Մեզ դրդում են հակաժողովրդավարական քայլերի, մեզ դրդում են, որ մենք անենք քայլեր, որոնք որևէ կերպ մեր արժեքային տիրույթում չեն: Մենք չենք անելու այդ քայլերը, գնալու ենք բացառապես իրավական ճանապարհով»,-ասել է Աբրահամյանն ու նշել՝ ներկայացված օրենքը հենց դրա մասին է: