08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե որն է կանանց շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մեծ լինելու պատճառը:
«Դրա համար կա երկու պատճառ. մեկն այն է, որ տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են և այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում: Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,- ասաց վարչապետը՝ կառավարության նիստում:
Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած: Կորոնավիրուսով հիվանդներից 444-ը ծանր, 131-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են։