կարևոր
1229 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 12:25

Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովում տեղի ունեցած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում, Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ: Այս մասին հունիսի 18-ի խորհրդարանի նիստում ասել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 86 «կողմ», 8 «դեմ»,- ասել է Հովակիմյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ վարչապետը:

Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին, Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում:

2019թ. մայիսի 31-ից մինչև 2020թ. մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահի պաշտոնակատար: