17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
ՀՀ կառավարությունը հունիսի 18-ի որոշմամբ «Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանեց «Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:Մեկ այլ որոշմամբ «Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվեց «Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Ըստ հիմնավորման, Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության, կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ:
Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, ինչպես նաև տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից:
Օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները, պետք է վերակազմակերպվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք աջակցություն կտրամադրեն հանրակրթական դպրոցներին, կազմակերպելու համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, որպես երկրորդ մակարդակ, պետք է մատուցեն անձի կրթության աջակցության մանկավարժահոգեբանական ծառայություններ (կազմակերպում, համակարգում) և իրականացնեն անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում: