29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվում, որ Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննի և դրանց վերաբերյալ որոշումները կայացնի գրավոր ընթացակարգով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելւ մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
«Նախագծի հիմնական իմաստը Վճռաբեկ դատարանում քննության գրավոր ընթացակարգ ներմուծելու հնարավորությունն է: Այժմ առկա կարգավորումներով Վճռաբեկ դատարանում պետք է որոշում կայացնելու համար անպայման նիստ հրավիրվի: Սակայն համավարակի պայմաններում նիստ հրավիրելու խոչընդոտներ կան: Այսպիսով, նախագծով առաջարկում ենք ներմուծել գրավոր ընթացակարգի ինստիտուտը նաև վարչական և քրեական դատավարության շրջանակում,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, 2018-ին Քաղաքացիական դատավարության օրենսգրքով արդեն իսկ ներմուծվել է գրավոր ընթացակարգի ինստիտուտը Վճռաբեկ դատարանում և արդյունավետորեն կիրառվել»:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: