կարևոր
1411 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 11:19

Իսրայելը կոշտ կարանտինը երկարաձգել է մինչև օգոստոս

Իսրայելը կոշտ կարանտինը երկարաձգել է մինչև օգոստոս

Իսրայելում կարանտինային կոշտ սահմանափակումները կշարունակվեն մինչև օգոստոսի 1-ը. այս մասին գրում է Вести-ն՝ նշելով, որ նման որոշում է ընդունել խորհրդարանը՝ երկարաձգելով արտակարգ դրությունը 45 օրով։

Նշվում է՝ հունիսին վարակակիրների թիվն ավելացել է 6 անգամ, սակայն ծանր վիճակում գտնվողների թիվը նախկինի պես մնում է կայուն։ Մեծամասնության մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։

Թեստավորում են ոչ միայն ախտանշաններ ունեցողներին, այլև կոնտակտավորներին։ Թեստավորումերի թվի աճին զուգահեռ աճում է վարակակիրների թիվը։ Մասնավորապես, 2 շաբաթ առաջ օրական գրանցվում էր մոտ 50 դեպք, իսկ այս պահին՝ 300։