կարևոր
1851 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 10:33

Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա 2 զոհ

Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա 2 զոհ

Հունիսի 17-ին՝ ժամը 23։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժինը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտակ Ղ․, ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Կարեն Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ վերջիններս մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: