Հանրապետության տարածքում հունիսի 18-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 18-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +29 աստիճան տաքություն։