կարևոր
2017 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 23:15

ԿԳՄՍ նախարարի հրամանով այլևս չեմ աշխատում․ Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ

Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն աշխատանքից ազատվել է։Այս մասին նա հայտնել է ի ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն նախարարությունում այլևս չեմ աշխատում:

Հրամանը մինչ օրս չեմ տեսել և ինձ պատշաճ չի ծանուցվել, այն ևս կատարվել է օրենքի խախտումով:

Շնորհակալ եմ մեր բնագավառին աջակից բոլոր ընկերներին և ազնիվ աշխատակիցներին: Ես մշտապես կլինեմ բնագավառում»,- գրել է նա։