կարևոր
1153 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 23:59

Անցկացվել է կրակի կառավարման մարզումներ

Անցկացվել է կրակի կառավարման մարզումներ

5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում հունիսի 16-ին անցկացվել են 82 մմ ականանետներից հրաձգության և կրակի կառավարման մարզումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են ականանետային դասակների զինծառայողների մասնագիտական գիտելիքները, սահմանված ժամկետում ականանետները մարտական վիճակի բերման և նշանակետերի հետախուզման կարողությունները։ Զինծառայողները հմուտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները: