կարևոր
2200 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-17 23:02

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը և այն ճանաչել է ոչ իրավաչափ: Հետևաբար նրան ազատ են արձակել:

Աղբյուրին հայտնի է դարձել, որ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի կալանավորման հարցը չի քննվել դատարանում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի կենտրոնից հաստատել էին լուրն առ այն, որ  ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Այլ մանրամասներ չէին հայտնել։