29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ազգային Ժողովի ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
«Հունիսի 17-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությանը ուղղված հարցրեր:
Խորհրդարանականները նաեւ կիսվել են իրենց տեսլականով երկրի ներքաղաքական օրակարգի որոշ խնդիրների վերաբերյալ»,-ասված է հայտարարությունում: