կարևոր
2016 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 20:53

Մեր օրակարգում որևէ փոփոխություն չկա, այս կառավարությունը ձախողել է իր գործառույթները և պետք է հրաժարական տա. Իվետա Տոնոյան

Մեր օրակարգում որևէ փոփոխություն չկա, այս կառավարությունը ձախողել է իր գործառույթները և պետք է հրաժարական տա. Իվետա Տոնոյան

ԲՀԿ խմբակցության պագամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ԱԺ֊ում արած հայտարարությանը.

«Գիտեք ինձ համար այլևս դադարել է տարօրինակ լինել այն լեկսիկոնը, որով ինքը խոսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասին. մեզ արդեն քաջածանոթ են փաստորեն ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և նմանատիպ այլ ձևակերպումները։ Այսօր դրանց նաև ավելացել է դահլիճից դուրս շպրտվելու տերմինալոգիան։ էնտեղ ես մի տերմինալոգիա էլ տեսա, որ իրենք պատրաստվում են իրենց հանդեպ քննադատությամբ հանդես եկողներին սովորեցնել, թե ինչպես պետք է խոսել։ Ինչ վերաբերվում է հնչեցրած գնահատականներին, քանի, որ դրանց մեջ բովանդակային առումով արձագանքելու որևէ բան չեմ տեսնում ընդամենը կասեմ հետևյալը․ խորհուրդ եմ տալիս պարզապես, հորդորորում եմ՝ ցայտնոտի մեջ չընկնել մեր քայլերից, մեր քննադատություններից, որովետեւ մենք առաջնորդվելու ենք մեր նախծանշած սցենարով, մենք շատ հստակ գիտենք, թե ինչ քայլեր ենք իրականացնելու, և մենք իսկապես անելու ենք այն, ինչի մասին խոսել ենք մի քանի օր առաջ մերև հրատապ նիստի շրջանակներում և ինչի մասին նաև բարձրաձայնել ենք նախօրեին խորհրդարանում»: