կարևոր
938 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-17 20:42

Ժողովուրդը «ղազագրի» վրա հիմնված գործիչների վզներից բռնելու և ԱԺ դահլիճից դուրս է շպրտելու. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը «ղազագրի» վրա հիմնված գործիչների վզներից բռնելու և ԱԺ դահլիճից դուրս է շպրտելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան նկատում է, որ ԱԺ դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից պատգամավորներից մեկի հարցին պաստախանելու համար ամբիոնին մոտենալիս՝ սակայն ըստ էության պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝  Պաշտպանության նախարարին ուղղված արտահայտությանը:

«Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով: Ընդ որում, խոսքը այնպիսի մարդկանց մասին է, ում կարիերան, ինչպես նորերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակում անվանում են «ղազագիր»: Ընդ որում, պարզվում է՝ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներւմ, երբ որ հարգալից չլինելը իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս «ղազագրի» վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց և ուժերի վզներից բռնելու է եւ այս դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու»,-ասաց Փաշինյանը:

Ուրիխանյանն ավելի վաղ իր հարցի ժամանակ արեց հետևյալ արտահյատությունը՝ «Top 10 of the Ministers պաշտպանության նախարարը»: Այս արտահայտությունը բարկացրեց վարչապետին, նա տեղից արձագանքեց, որ սակայն լսելի չէր: