կարևոր
779 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-17 20:17

ԲՀԿ-ն կայացած քաղաքական միավոր է, ունի շուրջ 15 տարվա կենսագրություն և մեզ համար դժվար է լինելու. Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ն կայացած քաղաքական միավոր է, ունի շուրջ 15 տարվա կենսագրություն և մեզ համար դժվար է լինելու. Իվետա Տոնոյան

Մենք իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում ցանկացած սցենարի պատրաստ ենք և որևէ բան չենք բացառում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը

«ԲՀԿ-ն կայացած քաղաքական միավոր է, ունի շուրջ 15 տարվա կենսագրություն և մեզ համար դժվար է լինելու, երբ ԲՀԿ ղեկավարը չլինի մեր անմիջական կազմակերպչական աշխատանքների գլխավերևում։ Պարոն Ծառուկյանի կոչով մենք մեր աշխատանքները կազմակերպելու են հավուր պատշաճի, բարձր արդյունավետությամբ շարունակելու ենք թե մեր օրենսդիր գործունեությունը, թե ազգաբնակչության հետ տարվող մեր գործունեությունը։ 

Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, հնարավոր է, որ որոշ աշխատակիցներ անգործ մնան, արդյոք նման սցենար սպասվո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց. «Ի տարբերություն իշխանական թևից եկող շատ մեսիջների, մենք երբևէ շանտաժի լեզվով չենք խոսել մեր ազգաբնակչության հետ»։