Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ոստիկանները տուգանեցին դիմակ չկրելու համար:
«Վիճարկելու եմ տուգանքը, սա իմ առողջականի հետ է կապված՝ ես խնդիր ունեմ: Դատական կարգով միայն կվճարեմ այն: Սա առաջին անգամն է, որ չկրելու համար ոստիկանն ինձ տուգանում է, սակայն շարունակելու եմ չկրել։ Դա նրա համար չի որ ես լավ տղա եմ մնացածը ոչ։ Խնդիր ունեմ ու չեմ կարող կրել»,-նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե որտեղ է այդ դեպքում բժշկի ցուցումը Պետրոսյանը պատասխանեց․ «տանը»։