Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։
Խորհրդարանի ընդդիմադիր ուժի առաջնորդին աջակցության համար այնտեղ են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Վերջինները լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեցին, որ կապ չունի թե որ քաղաքական ուժի հանդեպ է այս գործընթացը։
«Եթե Նիկոլ Փաշինյանն էլ հայտնվի Ծառուկյանի կարգավիճակում պատրաստ ենք նրան ևս աջակցել»:
ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահը շեշտեց, որ փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։
«Գլխավոր դատախազը, որը ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ համոզել հանրությանը, ինձ, որ մեղադրանքը հիմնավոր է: Այս գործում չկան հիմնավոր ապացույցներ, չկա ուղիղ ցուցմունք, ուստի այն, ինչ ունենք, հիմք է տալիս ենթադրելու, որ բացակայում է հիմնավոր կասկածը պարոն Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց նա, չբացառելով, որ իր նկատմամբ ևս հետապնդում կարող է իրականացվել։
«Վերջին շրջանում ՀՀ-ում իրականացվող ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տան մտածելու, որ իմ նկատմամբ ևս կիրականացվի որևէ գործողություն: Իրավական առումով ինձ ազատությունից զրկելու որևէ հիմք չկա, ես ապօրինի ոչինչ չեմ արել»,-նշեց նա:
Հիշեցնեք, որ դատական նիստը չնայած նախատեսվախ էր ժամը 19-ին, սակայն Գագիկ Ծառուկյանը դատարան ժամանեց ավելի ուշ: