08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որեւէ դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ի դեպ, որպես իրավաբան ու քաղաքացի, ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որեւէ դեպքում: ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը կատարվում է բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ այս դեպքում մեղադրանքի որոշումը կայացրել է եւ կալանավորելու միջնորդությունը դատարան ներկայացրել է ԱԱԾ քննիչը: Այսինքն՝ բոլոր քննչական գործողությունների արձանագրությունները, բոլոր ենթադրյալ ապացույցները եւ դատավարական որոշումները ապօրինի են եւ չեն կարող օգտագործվել Գ.Ծառուկյանի դեմ (տես ՀՀ քր.դատ.օր-ի 190 հոդվածի 6 եւ 10 մասերը եւ 105 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը)»,-գրել է նա: