կարևոր
500 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-17 18:55

«Բարգավաճ Հայաստան»-ը բանակցում է «Լուսավոր Հայաստան»-ի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱԺ-ի հերթական քառօրյայի ժամանակ օրակարգային հարցերի սկսելուն պես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց նիստը եւ լքեց դահլիճը, պատճառը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացներն են:

Սակայն խորհրդարանական աշխատանքները շարունակվել են նիստերի դահլիճից դուրս: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկու նոր նախաձեռնության մասին: Խմբակցությունը պատրաստվում է դիմել խորհրդարանին կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու համար: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Բարգավաճ Հայաստանին Լուսավոր Հայաստանի պատգամավորների ստորագրություններն են պետք: Ընդդիմադիր 2-րդ ուժի աջակցությունն է անհրաժեշտ նաեւ ԲՀԿ-ի երկրորդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար. դիմել բարձր դատարանին արտակարգ դրության ժամանակ խաղաղ հավաքների արգելքը վերացնելու հարցով: Լուսավոր Հայաստանն էլ պայման է առաջ քաշել, ու ասել, թե, որ դեպքում կաջակցի:

Մանրամասները՝ տեսանյութում: