05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ԱԺ-ի հերթական քառօրյայի ժամանակ օրակարգային հարցերի սկսելուն պես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց նիստը եւ լքեց դահլիճը, պատճառը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացներն են:
Սակայն խորհրդարանական աշխատանքները շարունակվել են նիստերի դահլիճից դուրս: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկու նոր նախաձեռնության մասին: Խմբակցությունը պատրաստվում է դիմել խորհրդարանին կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու համար: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Բարգավաճ Հայաստանին Լուսավոր Հայաստանի պատգամավորների ստորագրություններն են պետք: Ընդդիմադիր 2-րդ ուժի աջակցությունն է անհրաժեշտ նաեւ ԲՀԿ-ի երկրորդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար. դիմել բարձր դատարանին արտակարգ դրության ժամանակ խաղաղ հավաքների արգելքը վերացնելու հարցով: Լուսավոր Հայաստանն էլ պայման է առաջ քաշել, ու ասել, թե, որ դեպքում կաջակցի:
Մանրամասները՝ տեսանյութում: