կարևոր
1329 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 18:37

Նիկոլ Փաշինյանը նշեց Գլխավոր շտաբի, ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակված անձանց արժանիքները

Նիկոլ Փաշինյանը նշեց Գլխավոր շտաբի, ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակված անձանց արժանիքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որ անձնային ու մասնագիտական արժանիքների վրա հիմնվելով է նշանակել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հարցին:

«ԳՇ նոր պետի նշանակումը հիմնված է իր ծառայությունների և արժանիքների վրա, ԱԱԾ նոր տնօրենի նշանակումը հիմնված է Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար լինելու շրջանում նրա կատարած աշխատանքի վրա, ոստիկանապետի նշանակումը հիմնված է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնում նրա կատարած աշխատանքի վրա»,- ասաց Փաշինյանը:

Հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով` Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ ոստիկանապետ: