30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս գալուց հետո խառնաշփոթ էր սկսվել փողոցում: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները, պատ կազմելով, սկսեցին ետ հրել քաղաքացիներին ու լրագրողներին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներից մի քանիսը վնասվածքներ էին ստացել, կորել էր կայքերից մեկի ուղիղ եթերի սարքը:
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողություններից: ՀՀ ոստիկանությունը հայտարարել էր, որ Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի։