12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական Ordu.az կայքի տարածած հաղորդագրությունը, թե հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը։
Ստորև ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․
«Հունիսի 17-ին ադրբեջանական Ordu.az կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը»: