կարևոր
1950 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-17 17:45

Կորոնավիրուսով վարակված դատապարտյալների թիվը չի ավելացել. ՔԿՀ-ներում կա վարակի 1 դեպք

Կորոնավիրուսով վարակված դատապարտյալների թիվը չի ավելացել. ՔԿՀ-ներում կա վարակի 1 դեպք

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը չի ավելացել: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Մինչ օրս ընդամենը մեկ դատապարտյալ ունենք, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուսի դեպք, նա մեկուսացված է դատապարտյալների հիվանդանոցում: Նույն քրեակատարողական հիմնարկում վարակի որևէ տարածում չի եղել»,- ասաց Բադասյանը:

Նախարարը նշեց, որ մշտապես բոլոր ՔԿՀ-ներում իրականացվում են ախտահանման և այլ միջոցառումներ:

Հունիսի 6-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, մյուսների թեստի պատասխանը բացասական է եղել: