01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը hունիսի 17-ին հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիյուս Վերիգայի հետ։ Այս մասին հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան բուժանձնակազմ և խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ ուղարկելու Լիտվայի կառավարության որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այս օգնությունն իր նպաստը կբերի համավարակի հետևանքների մեղմման և կայունացման հարցում։
Նախարար Վերիգան դեսպան Մկրտչյանին ներկայացրել է առաքելության նախապատրաստական աշխատանքների ընթացքը և նշել, որ Լիտվան համավարակի հաղթահարումից հետո էլ պատրաստ է շարունակել հաստատված սերտ համագործակցությունը Հայաստանի հետ բժշկության ոլորտում և կիսվել իր լավագույն փորձով։