17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Գորիսից հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր»,- գրել է Դերձյանը։
Մամուլի խոսնակը գրել է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։