կարևոր
2205 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-17 16:52

Արցախ մուտք գործելիս պետք է հսկիչ անցակետերում ներկայացնեն COVID-19 թեստի պատասխան

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում (https://bit.ly/2N6Pt53), որով փոփոխություններ են կատարվել ապրիլի 13-ի N1 որոշման մեջ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախի Հանրապետություն մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար, նոր որշման համաձայն, արվում են բացառություններ՝ կապված թեստավորման կարգի հետ:

Նրանք այսօրվանից հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ տասը օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ թեստի դեպքում՝ յոթ օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը: