կարևոր
1132 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 16:29

Մի քանի ՀԷԿ-երի գործունեության հարցը վիճարկվում է դատարանում

Մի քանի ՀԷԿ-երի գործունեության հարցը վիճարկվում է դատարանում

Հայաստանում մի քանի ՀԷԿ-ի գործունեության հարցը դատարանում վիճարկման փուլում է: Այս մասին ԱԺ-ում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Կամո Սարգսյանը, ով 2019թ մայիսի 31-ից մինչև 2020թ մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով՝ տարիների շարունակ բազմաթիվ պաշտոնյաների, մեծահարուստների տրվել են ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ: Նրա կարծիքով՝ շատ դեպքերում այդ թույլտվությունները խնդրահարույց են եղել:

«Եղել է Շիրակի մարզում գործող ՀԷԿ-ի աշխատանքի կասեցման որոշում: Դատական հարց առաջացավ, ՀԷԿ-ը մտավ դատարան: Եվ կան ևս 3 ՀԷԿ-եր, որոնք գործունեությունը դատարանում է, վիճարկման փուլում են»,- ի պատասխան՝ ասաց Սարգսյանն ու նշեց, որ ՀԷԿ-երի գործուենությունը միայն հանձնաժողովով չէ պայմանավորված: 

Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ ՀԷԿ-երը խախտում են լիցենզիայի որոշակի պահանջներ և նրանց գործունեությունը կասեցվում է: