կարևոր
1435 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 16:31

Հունիսի 18-ին տեղի կունենա Պետրոպավլ-Երևան չարտերային չվերթը

Հունիսի 18-ին տեղի կունենա Պետրոպավլ-Երևան չարտերային չվերթը

Պաշտոնապես հաստատվել է Պետրոպավլ-Երևան «Armenia» ավիաընկերության NGT 1708 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 18-ին՝ ժամը 18։25-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Տոմսի արժեքը 195 ԱՄՆ դոլար է։

Տոմսերը հնարավոր է լինելու գնել նույն օրը՝ Պետրոպավլ քաղաքի օդանավակայանում։

ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից՝

https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus
https://www.gov.am/am/covid-travel-restrictions/

Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը:

Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի Ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։