կարևոր
1823 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 15:26

Վարչապետը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը

Վարչապետը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին Ազգային ժողովի հունիսի 17-ի նիստում ասաց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«ՀՀ վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը»,- ասաց Սիմոնյանը:

Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին, Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում:

2019թ. մայիսի 31-ից մինչև 2020թ. մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահի պաշտոնակատար: