08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հունիսի 17-ին Վերաքննիչ դատարանում միջնորդեց, որպեսզի Քոչարյանը լքի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով։
«Քոչարյանը ցանկանում է լքել նիստերի դահլիճը զուտ իր առողջական վիճակից ելնելով։ Ավելորդ անգամ իր առողջությունը վտանգի տակ չդնելու համար։ Կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ»,- ասաց Ալումյանը։
Դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց միջնորդությունը և Քոչարյանը Քրեակատարողական աշխատակիցների ուղեկցությամբ լքեց նիստերի դահլիճը։
Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։