կարևոր
1862 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 15:05

Ըստ Reuters-ի՝ Լավրով-Չավուշօղլու հանդիպման չեղարկումը Լիբիայում ռուս-թուրքական հակասություններն են. Չավուշօղլուն հերքում է

Ըստ Reuters-ի՝ Լավրով-Չավուշօղլու հանդիպման չեղարկումը Լիբիայում ռուս-թուրքական հակասություններն են. Չավուշօղլուն հերքում է

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հորդորել է ճգնաժամի նշաններ չփնտրել այն փաստի մեջ, որ Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը հետաձգել են հունիսի 14-ին նախատեսված արտգործնախարարների հանդիպումը։

«Մենք որոշեցինք շարունակել բանակցությունները տեխնիկական մակարդակով՝ մշտական հրադադարի եղանակներ գտնելու և քաղաքական գործընթացը սկսելու համար (Լիբիայում): Մենք որոշում կայացրինք հետաձգել: Առաջիկա օրերին մենք կրկին կվերադառնանք այս թեմային, երբ որ կհստակեցվեն որոշ մանրամասներ։ Սխալ է մեկնաբանել դա որպես ճգնաժամ, որի պատճառով այցը հետաձգվել է», - Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Milliyet-ը: Բացի այդ, նախարարը նշել է, որ «Անկարան և Մոսկվան տարաձայնություններ չունեն լիբիական կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Հունիսի 13-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները՝ Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն, հունիսի 14-ին կմեկնեն Թուրքիա՝ տարածաշրջանային հարցերով միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու համար, սակայն այցը հետաձգվել էր։

Միևնույն ժամանակ հեղինակավոր Reuters պարբերականը նշում է, որ այցի չեղարկման պատճառը Լիբիայի հարցում առկա տարաձայնություններն են։ Բանն այն է, որ Թուրքիան աջակցում է Ֆաեզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, իսկ ՌԴ-ն՝ գեներալ Հալիֆե Հաֆթարի Լիբիայի ազգային բանակին։