կարևոր
1456 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 14:59

Օդերևութաբանները նախազգուշացրել են Մոսկվայում ջերմաստիճանի կտրուկ անկման մասին

Օդերևութաբանները նախազգուշացրել են Մոսկվայում ջերմաստիճանի կտրուկ անկման մասին

Մոսկվայում կանխատեսվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում հանգստյան օրերին: Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար՝ Ռոման Վիլֆանդի հայտարարությունն է հաղորդում ՏԱՍՍ-ը:      

«Ջերմաստիճանը զգալիորեն նվազում է 8-10 աստիճանով: Մենք կանխատեսում ենք, որ ջերմաստիճանը կլինի 18-23 աստիճանի սահմաններում: 27-31 աստիճանից հետո սա նկատելի անկում է»,- հայտնել է մասնագետը:    

Ըստ Վիլեֆանդի` ջերմաստիճանի նվազումը կապված կլինի սառը ցիկլոնի շարժի հետ: Բացի այդ, նկատվում են նախացիկլոնային անձրևներ, որոնք կսկսվեն արդեն հանգստյան առաջին օրը: 

Ըստ հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալների` հունիսի 17-ին կեսօրին Մոսկվայում սպասվում է 29-31 աստիճան տաքություն, հունիսի 18-ին և 19-ին` 27-29 աստիճան, հունիսի 20-ին` 24-29, հունիսի 21-ին`18-23, հունիսի 22-ին` 17-22: